Կորոնավիրուս է հաստատվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկներից մեկի մոտ
Շիրակում արձանագրվել կորոնավիրուսով հիվանդի ապաքինման 1 դեպք: Նա դուրս է գրվել Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցից: Այս մասին, ինչպես հայտնում է «168 ժամը», լրագրողներին տեղեկացրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ նշելով, որ այս օրերի ընթացքում ապաքինվել է ևս 2 վարակակիր, որոնք Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց էին տեղափոխվել այլ տարածքներից:
Շիրակի մարզում, ըստ վերջին տվյալների, արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 13 դեպք: Այս ընթացքում գրանցվել է նաև մահվան 1 դեպք:
Կորոնավիրուս է հաստատվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկներից մեկի մոտ: «Ճիշտ է, նա չի աշխատել հիվանդանոցի այն հատվածում, որտեղ բուժում են ստանում վարակիրները, բայց մեծ հավանականությամբ շփում է ունեցել այնպիսի մարդու հետ, որը մինչև թեստավորում անցնելը բուժօգնության կարիք է ունեցել: Հիմա մեկուսացվել է նրանց շփման շրջանակը»,- նշել է մարզպետը:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում


