Հայաստանում կորոնավիրոսի 43 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 22 մարդ
Հայաստանում ապրիլի 19-ի ժամը 11։00 դրությամբ կա կորոնավիրուսի վարակով հաստատված 1291 դեպք։ Ապրիլի 18-ի հետ համեմատած՝ վարակվածների թիվն ավելացել է 43-ով։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, ապաքինվել ևս 22 քաղաքացի։ Այսպիսով, ընդհանուր ապաքինվել է 545 մարդ։ Փաստացի բուժում է ստանում 783 պացիենտ։ Կատավել 884 նոր թեստավորում․ ընդհանուր՝ 12680։ Մինչ օրս մահացել է 20 քաղաքացի։


