Կոնգոյում վթարի ենթարկված օդանավը հայկական քաղաքացիական օդանավերի ռեեստրից հանված է դեռևս 2016թ-ին.ՀՀ վարչապետի խորհրդական
Երեկ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում վթար ենթարկված Ան-72 օդանավը շատերը սխալմամբ շարունակում են վերագրել հայկական պատկանելիություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը։
«Երեկ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապտությունում վթարի է ենթարկվել Ան-72 օդանավը (գործարանային համարը`36572020385):
Օդանավը շահագործվելիս է եղել ԿԴՀ Ռազմաօդային ուժերի կողմից և կրել է A-72903 գրանցման նիշերը: Գոմա-Կինշասսա թռիչքի ժամանակ Տեղափոխելիս է եղել երկրի նախագահի ավտոմեքենան:
Քանի որ մինչ 2016 թ օդանավը շահագործվել է Հայաստանում գրանցված «Սաութ Էյրլայնզ» ընկերությունում, շատերը սխալմամբ շարունակում են այդ օդանավին վերագրել հայկական պատկանելիություն:
Տեղեկացնում եմ` ЕК-72903 գրանցմամբ օդանավը հայկական քաղաքացիական օդանավերի ռեեստրից հանված է դեռևս 2016թ:
«Սաութ Էյրլայնզ» ավիաընկերությունը իր գործունեությունը դադարեցրել է դեռևս 2017 թ:
Վթարված օդանավը կրել է ԿԴՀ ՌՕՈւ А-72903 գրանցման համարները:
Անձնակազմում ՀՀ ոչ մի քաղաքացի չի եղել:
Ապագրանցումից հետո նույն սեփականատիրոջ կողմից օդանավերի հայկական գրանցման նիշերը անօրինկան կրելու հարցի հետաքննությունը սկսվել է մինչ այս վթարը և ձեռնարկվում են են համապատասխան քայլեր:
Կարծում եմ այսքանը բավական է թեմայի շուրջ շահարկումները դադարեցնելու համար»,- գրել է վարչապետի խորհրդականը։