Կողաշրջվել է «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենա․ անհրաժեշտ է հատուկ տեխնիկա
Նոյեմբերի 24-ին, ժամը 05:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 10 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին PrimeNews.am-ին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Ա.) կողաշրջվել է. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: