ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Կնոջ մահից հետո Լևոն Արոնյանն իր առաջին հրապարակման մեջ հայտնել է, որ «վերադառնում է իր աշխատանքին» (լուսանկարներ)

Կնոջ մահից հետո Լևոն Արոնյանն իր առաջին հրապարակման մեջ հայտնել է, որ «վերադառնում է իր աշխատանքին» (լուսանկարներ)

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել` կից գրառման մեջ հայտնելով, որ որոշ ժամանակ անց վերադառնում է իր կյանքին ու աշխատանքին։

«Ինչպես ձեզնից շատերը, ես նույնպես ընտելանում եմ հեռավար աշխատելուն։ Իդեալական չէ, բայց կարելի է շատ ժամանակ խնայել։ Եվս մեկ նորություն՝ վերջերս այնքան շատ եմ պատրաստում, որ եփածներս արդեն հնարավոր է ուտել»,- գրել է գրոսմայստերը։

Արոնյանի խոսքով՝ այս ընթացքում շատ երաժշտություն է լսել և վերաբացահայտել է մի շարք արտիստների։

«Դասական երաժիշտներից խորհուրդ եմ տալիս լսել Մարիա Գրինբերգին և Տատյանա Նիկոլաևին, իսկ վոկալ ջազից՝ Էնդի Բեյին»,- խորհուրդ է տվել շախմատիստը։

Նա նաև տեղեկացրել է, որ «հիմնականում Երևանում է անցկացնում իր օրերը և երբեմն ընկերների հետ բնության գիրկ է գնում»։

«Կարանտինի պատճառով սպորտով զբաղվելու անկարողությունը մի քիչ նյարդայնացնում է»,- խոստովանել է Արոնյանը՝ հավելելով, որ իր շան՝ Պոնչիկի հետ առայժմ կշռաքարեր են բարձրացնում։

Արիաննա Կաոլին Երևանում վթարի էր ենթարկվել մարտի 14-ին ու մահացել էր մարտի 31-ին։

 

Image may contain: 2 people, people standing

Image may contain: food

Image may contain: one or more people, dog, swimming and outdoor

 

  • Կիսվել: