կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գտնվող գերեվարվածներին

ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գտնվող գերեվարվածներին

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի և «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջնորդությամբ այժմ ընթանում են անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքներ։

Կողմերի հետ համաձայնեցված որոնողական աշխատանքները տեղի են ունենում ամենօրյա ռեժիմով՝ ընդգրկելով Արցախի սահմանային բոլոր ուղղությունները։  

Արցախի բոլոր ուղղություններում ընթանում են անհայտ կորածների որոնման և զոհերի դուրսբերման աշխատանքներ։

Գերիների վերադարձը և զոհվածների մարմինների փոխանակումը պետական մարմինների առաջնահերթություններից մեկն է, որի ուղղությամբ շարունակվում են համալիր ջանքերը, ինչի շրջանակներում նաև «Կարմիր խաչի» աշխատակիցներն այցելել են ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանում գտնվող գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց:

  • Կիսվել: