երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Կկանխվեն ագրեսիվ հարկային պլանավորման դեպքերը. ԱԺ-ն ընդունեց օրենքի նախագիծը

Կկանխվեն ագրեսիվ հարկային պլանավորման դեպքերը. ԱԺ-ն ընդունեց օրենքի նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Նախագծի ընդունմամբ նոր կարգավորում է առաջարկվում հարկային պլանավորման տարբեր սխեմաների դեմ: Խնդիրը վերաբերում է, մասնավորապես, ֆիզիկական անձանցից տոկոսով ներգրավված փոխառությունների պլանավորմանը:

Քանի որ եկամտային հարկի մասով 10 տոկոս դրույքաչափ է գործում, իսկ շահութահարկի մասով՝ 18 տոկոս, դա ֆիզիկական անձին հնարավորություն է տալիս 18 տոկոսից օգտվել՝ վճարելով 10 տոկոս:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի խոսքով՝ որևէ կերպ չի արգելվելու փոխառությունը կազմակերպության և ֆիզիկական անձի միջև, պարզապես փոխառության տրամադրման դեպքում առաջարկվում է սահմանել եկամտային հարկի ընդհանուր դրույքաչափեր:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանխել ագրեսիվ հարկային պլանավորման դեպքերը՝ կապված շահութահարկի հարկման բազայի նվազեցման և եկամտային հարկի վճարումից խուսափելու հետ: 

  • Կիսվել: