երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կիսակառույց շինությունում մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Կիսակառույց շինությունում մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության բացատրական աշխատանքները ցանկալի արդյունք են տալիս։

Օգոստոսի 15-ին 911 զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արցախյան պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Ջերմուկ քաղաքից աղբավայր տանող ճանապարհի կիսակառույց շինությունում։

Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացան՝ «ՊՍՕ-1» տեսակի օպտիկական սարքով, և 7,62 մմ տրամաչափի 10 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփով, հակատանկային 1 նռնականետ, 1 «ՊՊ-61Բ» օպտիկական սարք, 2 «Ֆ-1» նռնակ՝ պայթուցիչներով, 5 նռնակի պայթուցիչ, մետաղյա տուփեր՝ 5,45 մմ տրամաչափի՝ 366, և 7,62 մմ տրամաչափի՝ 334 փամփուշտով, 12,7 մմ տրամաչափի 2 կրակոց, ինքնաձիգի՝ 13 և «ՍՎԴ»-ի 3 դատարկ պահեստատուփեր, ինքնաձիգի պահեստատուփերի պայուսակ, սաղավարտ և զրահաբաճկոն։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

  • Կիսվել: