ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կիրանցում վիճակը կրկին լարվեց, երբ մարզպետ Հայկ Ղալումյանը վերադարձավ հավաքվածների մոտ

Կիրանցում վիճակը կրկին լարվեց, երբ մարզպետ Հայկ Ղալումյանը վերադարձավ հավաքվածների մոտ

Կիրանցում վիճակը կրկին լարվեց, երբ մարզպետ Հայկ Ղալումյանը վերադարձավ հավաքվածների մոտ։

Բնակիչներից մեկը հայտարարեց, որ առաջարկել է մարզպետարանն իր աշխատակազմով տանեն նոր կառուցված դպրոցի շենքում տեղակայեն, որը հենց սահմանագծին է լինելու։

«Թող տանեն, դնեն թազա դպրոցում, գան աշխատեն, տենամ ոնց են աշխատում։ Եղբա՛յր, թուրքը եկավ, իմ երեխան չի կարա գնա դպրոց։ Մենք թուրքի թշնամի ենք, էս գյուղում սաղ կռված են, օրական մեկին գան տանեն մատաղ անե՞ն։ Սենց խաղաղություն չկա, ինքը զիջում անումա՞, մի մետր անի՝ կասեմ հա։ Ախր չի անում»,-ասաց նա։

Բորբոքված տղամարդուն կանչեցին առաձին խոսելու մարզպետի հետ։ Հավաքվածները հորդորեցին առաձին-առաձին չխոսել՝ հորդորելով մարզպետին, եթե ասելիք ունի, բոլորի մոտ ասի։

 նշենք, որ ՆԳՆ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Տավուշի մարզում, բացի այն, որ տեղում է մարզի ոստիկանապետը, նաև Կիրանց է ժամանել ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը: Վերջինս բնակիչներին փորձում է համոզել, որ ճանապարհ փակելով հարց չի լուծվում և երբ որ պատկան մարմինները գալիս են իրենց հետ հանդիպման, այդ ժամանակ թող ներկայացնեն իրենց դիրքորոշումները:

 

  • Կիսվել: