Կիրականացվեն տնային և անտուն կենդանիների բարեկեցությանն ուղղված ծրագրեր
«Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի և «Ադել» տնային կենդանիների պաշտպանության ՀԿ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Հուշագրով կողմերը կիրականացնեն տնային և անտուն կենդանիների բարեկեցությանն ուղղված համատեղ ծրագրեր մի շարք ուղղություններով, մասնավորապես՝
թափառող/անտուն շների որդեգրումների խրախուսմանն ուղղված ծրագրերի իրականացում,
հանրության շրջանում կենդանիների նկատմամբ պատասխանատու և հոգատար վերաբերմունքի ձևավորման ու ամրապնդմանն ուղղված աշխատանքներ,
կենդանիների առաջնային պատվաստումների և անասնաբուժական ծառայությունների խրախուսման ծրագրեր,
տնային և անտուն շների ստերջացման ծավալների մեծացում, ինչպես նաև ստերջացման կարևորության վերաբերյալ իրազեկման միջոցառումների իրականացում,
ոլորտին առնչվող կրթական և իրազեկման արշավների ու ծրագրերի իրականացում,
վիրավոր անտուն շների համատեղ բուժման և խնամքի միջոցառումներ,
տնային կենդանիների հաշվառման և չիպավորման ծավալների մեծացմանն ուղղված ծրագրեր։


