հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կիպրոսը Հայաստանը ներառել է այն երկրների ցուցակում, որտեղից կարող են զբոսաշրջիկներ այցելել կղզի

Կիպրոսը Հայաստանը ներառել է այն երկրների ցուցակում, որտեղից կարող են զբոսաշրջիկներ այցելել կղզի

Ապրիլի 1-ից ,Կիպրոսի առողջապահության նախարարությունը, Հայաստանը ներառել է այն երկրների ցուցակում, որտեղից կարող են զբոսաշրջիկներ այցելել կղզի։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այդ ցանկում ընդգրկված երկրներից մեկնող ուղեւորները կարող են պարտադիր երկշաբաթյա կարանտին չանցնել, եթե երկու անգամ ստուգում են անցել, եւ կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Նրանք պետք է բացասական թեստի մասին թուղթ ունենան, որը ստացել են թռիչքից 72 ժամ առաջ, իսկ սեփական հաշվին եւս մեկ թեստ կարող են անցնել Լառնակայի կամ Պաֆոսի միջազգային օդանավակայաններում:

Նաև անհրաժեշտ է կղզի թռիչքից մեկ օր առաջ լրացնել իմիգրացիոն ձեւը օնլայն՝ հետեւյալ հղումով՝ CyprusFlightPass:  

  • Կիսվել: