չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Խումբը, որ հիմա դժգոհում է, հանրակրթական պետական չափորոշիչներից գաղափար չունեն. նախարարն՝ իր հրաժարականը պահանջելու մասին

Խումբը, որ հիմա դժգոհում է, հանրակրթական պետական չափորոշիչներից գաղափար չունեն. նախարարն՝ իր հրաժարականը պահանջելու մասին

Այն խումբը, որ հիմա դժգոհում է, հանրակրթական պետական չափորոշիչների բովանդակությունից գաղափար չունեն. նախարար։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Այն խումբը, որ հիմա դժգոհում է, դժգոհում է շատ կոնկրետ պատճառներով, այդ պատճառների մասին իրենց կհարցնեք։ Իրենք հանրակրթական պետական չափորոշիչների բովանդակությունից գաղափար չունեն կամ էլ ակնհայտ կեղծիք են տարածում»,-ասել է Հարությունյանը՝ անդրադառնալով իր հրաժարականը պահանջող ակցիային։

Նրա խոսքով՝ ստահոդ են  այն լուրերը, թե ծրագրից հանվելու են Խարանացու, Նարեկացու ստեղծագործությունները։

«Ես շաբաթ, կիրակի օրերը տրանսպորտով եմ շրջում, ամեն երեկո զբոսնում եմ քաղաքի կենտրոնում։ Այնպես որ այդ մտացածին տեղեկությունները մի՛ տարածեք»։

 

  • Կիսվել: