չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Խուդաթյանը «Mohamed bin Zayed Water Initiative» հիմնադրամի գործադիր տնօրենի հետ քնարկել է ջրային ենթակառուցվածքների զարգացման հնարավորությունները

Խուդաթյանը «Mohamed bin Zayed Water Initiative» հիմնադրամի գործադիր տնօրենի հետ քնարկել է ջրային ենթակառուցվածքների զարգացման հնարավորությունները

Աբու Դաբիում անցկացվող Համաշխարհային երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների ցուցահանդեսի և համաժողովի շրջանակներում այսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է «Mohamed bin Zayed Water Initiative» հիմնադրամի գործադիր տնօրեն Այեշա Ալ Աթիկիի հետ։
 
Քննարկվել են ջրային ոլորտի կառավարման, ջրային ենթակառուցվածքների զարգացման, ոլորտում նորարարական տեխնոլոգիաներ և առաջադեմ լուծումներ ներդնելու հնարավորությունները։
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը և աշխատանքային խմբերի շրջանակում իրականացնել փորձի փոխանակում։

  • Կիսվել: