շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. Ոստիկանության ակադեմիայի դիմաց բախվել են Lexus-ը, BMW-ն, Mercedes-ը, Mitsubishi-ն, կա վիրավոր

Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. Ոստիկանության ակադեմիայի դիմաց բախվել են Lexus-ը, BMW-ն, Mercedes-ը, Mitsubishi-ն, կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի դիմաց բախվել են Lexus, BMW, Mercedes և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

2 քաղաքացու  տեղում բժշկական օգնություն են ցուցաբերել, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվելուց։ 

Փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում։  Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների, հիվանդանոց տեղափոխված վիրավորի և տեղում բժշկական օգնություն ստացած 2 քաղաքացիների ինքնությունը։

  • Կիսվել: