շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Խոշոր հրդեհ Երևանում հայտնի կահույքի սրահներից մեկում. ծուխն ու կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրից

Խոշոր հրդեհ Երևանում հայտնի կահույքի սրահներից մեկում. ծուխն ու կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրից

Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30–ի սահմաններոմ Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում՝ կահույքի խանութ-սրահի տանիքում հրդեհ է բռնկվել:

Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն  ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք: Ժամանել է նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և հատուկ փրկարարական աշխատանքներ կատարող օպերատիվ խումբը

Տարածքը սահմանազատել են պարեկները՝  2-րդ վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:  Տանիքում առաջացած կրակի դեմ պայքարում են  նաև խանութի աշխատակիցները: Oպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել Երևանի  103 շտապօգնության  բժիշկների հերթապահ  2 խումբ, որպեսզի եթե անհրաժեշտություն լինի, բժիշկները տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերեն տուժածներին:  Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը: 

  • Կիսվել: