շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կժամանի Հայաստան

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կժամանի Հայաստան

 Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կժամանի Հայաստան՝ մասնակցելու «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին։ Այս մասին տեղեկացանք համաժողովի պաշտոնական կայքից։ Նա կմասնակցի համաժողովի պանելային քննարկումներից մեկին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համաժողովին կմասնակցեն նաև Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչը, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, ինչպես նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

Այս տարվա միջոցառումը կազմակերպվում է «Դիտորդ հետազոտական հիմնադրամի» (ORF) հետ գործընկերությամբ, «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի և Վարշավայի անվտանգության ֆորումի (Warsaw Security Forum) հետ համագործակցությամբ, ինչպես նաև Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության՝ Վերլուծության, պլանավորման և ռազմավարության կենտրոնի աջակցությամբ։

  • Կիսվել: