շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Խոշոր հրդեհ Երևանում․ բազմաբնակարանային շենքի 8-րդ հարկում բռնկված կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից

Խոշոր հրդեհ Երևանում․ բազմաբնակարանային շենքի 8-րդ հարկում բռնկված կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից

Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց 51 շենքի բնակարաններից մեկում ծուխ և կրակ է նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատի մի քանի մարտական հաշվարկ և ավտոոսանդուղք, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջ-փրկարարները կատարեն իրենց աշխատանքը։

Ժամանել են նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ 2 խումբ, որպեսզի, եթե բժշկի կարիք լինի, իրենք օգնություն ցուցաբերեն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Շենգավիթի ոստիկանները պարզում են բնակարանի սեփականատիրոջ ինքնությունը։

  • Կիսվել: