ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Խոշոր ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու հարևանությամբ, բախվել են Kia Forte-ն ու ГАЗ 3110-ը. վերջինս էլ բախվել է ծառին

Խոշոր ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու հարևանությամբ, բախվել են Kia Forte-ն ու ГАЗ 3110-ը. վերջինս էլ բախվել է ծառին

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 22-ամյա Արմեն Կիրակոսյանի վարած Kia Forte մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 55-ամյա Արմեն Վարդանյանի վարած ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Վոլոդյա Մկրտչյանն ու Ժորա Շահբազյանը, ինչի արդյունքում խցանում տեղի չի ունենում ու հետաքրքրասեր վարորդները մեքենաները չեն կայանում:

 Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

  • Կիսվել: