կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Խոշոր ավտովթար Երևանում․ Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Ford»-ը, «Kia»-ն, «Opel»-ն ու «VAZ 2107»-ը․ կան վիրավորներ (տեսանյութ)

Խոշոր ավտովթար Երևանում․ Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Ford»-ը, «Kia»-ն, «Opel»-ն ու «VAZ 2107»-ը․ կան վիրավորներ (տեսանյութ)

Երեկ՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Բելլա Հ․-ի վարած «Kia» մակնիշի, 28-ամյա Միհրան Հ․-ի վարած «VAZ 2107» մակնիշի, Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Արթուր Թ․-ի վարած «Ford» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Արեն Ն․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգու առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների խումբը, որոնք վիրավորներին տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Դավիթ Նալբանդյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: