շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Lexus LS500-ն ու Toyota Camry-ն. կա վիրավոր

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Lexus LS500-ն ու Toyota Camry-ն. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Արարատյան 43 հասցեի դիմաց բախվել են Lexus LS500 և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Տեղում  ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արամ Դանիելյանն ու Կարեն Սարդարյանը: Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի  պետ Գրիգոր Ավետիսյանի, հետաքննիչ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Վ. Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:   Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

  • Կիսվել: