շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ բախվել են «Mercedes ClS 53»-ն ու «Opel»-ը․ «Mercedes»-ը հայտնվել է մայթին, «Opel»-ի շարժիչն էլ պոկվել ու շպրտվել է. կա 4 վիրավոր

Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ բախվել են «Mercedes ClS 53»-ն ու «Opel»-ը․ «Mercedes»-ը հայտնվել է մայթին, «Opel»-ի շարժիչն էլ պոկվել ու շպրտվել է. կա 4 վիրավոր

Այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Սայաթ Նովա պողոտա-Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում բախվել են «Mercedes ClS 53» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար  ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ ավագ հրահանգիչ Արթուր Վելյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։

Բախման հետևանքով «Mercedes ClS 53»-ը դուրս է  եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով ցուցանակը, իսկ «Opel»-ի շարժիչը պոկվել ու շպրտվել է։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական  բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: