կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. (Լուսանկարներ)

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. (Լուսանկարներ)

Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում; Ժամը 09։15-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 45 կմ հատվածում՝ Այգավան գյուղի վարչական տարածքում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 44-ամյա Թաթոս Ենոքյանի վարած Կամազ մակնիշի և Արարատի մարզի բնակիչ՝ 42-ամյա Արմեն Մարտիրոսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ա. Մարտիրոսյանը տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Մալխասյանի և ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Կարպեյանի գլխավորությամբ։

  Վթարի փաստով ՃՈ հետաքննիչ Սաֆարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Ա. Մարտիրոսյանն աշխատում է Արարատ համայնքի «Եկամուտների հաշվառման և հավաքագրման» բաժնի պետ։ 

  • Կիսվել: