երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են Mercedes Sprinter-ն ու Kamaz-ը, կա վիրավոր

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են Mercedes Sprinter-ն ու Kamaz-ը, կա վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 05։10-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 22 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 46-ամյա Աշոտ Ա-ի վարած Mercedes Sprinter մակնիշի և Լոռու մարզի բնակիչ՝ 54-ամյա Արթուր Մ-ի վարած Kamaz մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 68-ամյա Լենա Դ-ն  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզն սպասարկող սպայական դասակի տեսուչները։ Ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:  

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայատանի քննչական կոմիտեի Արագածոտնի  մարզային  քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ստեփան Սուքիասյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: