չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
«Խորապես վշտացած եմ». Փաշինյանը` Դուշեթում տեղի ունեցած ողբերգության մասին

«Խորապես վշտացած եմ». Փաշինյանը` Դուշեթում տեղի ունեցած ողբերգության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր միկրոբլոգում ցավակցել է Դուշեթիի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին:

«Խորապես վշտացած եմ՝ տեղեկանալով Դուշեթիի վթարի մասին, որը շատ անմեղ զոհերի պատճառ է հանդիսացել:

Անկեղծ ցավակցություններս եմ հայտնում զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին՝ առողջ ապաքինում եմ մաղթում»,-գրել է վարչապետը:

Հիշեցնենք՝ Վրաստանի բարձրլեռնային Շատիլի գյուղի մոտակայքում մարդատար միկրոավտոբուսը ցած է գլորվել մոտ 80 մետր բարձրությունից: Վթարի զոհ է դաձել 17 ուղևոր, 3-ին հաջողվել է փրկել:

  • Կիսվել: