«Խնձորուտի անտառպետության» տարածքում այրվել է մոտ 7 հա խոտածածկույթ
Ապրիլի 13-ին, ժամը 14:49-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Խնձորուտի անտառպետության» առաջին պահաբաժնի տարածքում՝ անտառամերձ հատվածում, այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։28-ին, մարվել՝ 18։08-ին։ Այրվել է մոտ 7 հա խոտածածկույթ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 9 փրկարարական ծառայող և Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության 4 ծառայող։