երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Խնդրում, հորդորում, պահանջում ենք, արեք ամեն ինչ, որ պրոֆեսոր Չարչյանը լինի ազատության մեջ. բժիշկների բաց նամակ՝ ՀՔԾ պետին

Խնդրում, հորդորում, պահանջում ենք, արեք ամեն ինչ, որ պրոֆեսոր Չարչյանը լինի ազատության մեջ. բժիշկների բաց նամակ՝ ՀՔԾ պետին

Մենք վերջին ճիգերն ենք գործադրում՝ կատարելու մեր նվիրական գործը՝ սրտով, սիրով ու հոգով բուժելու հիվանդին, կռիվ տալու հիվանդության դեմ՝ ի շահ ժողովրդի, բայց մեր ուժերը լքում են մեզ: Այս մասին այսօր ՀՔԾ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց Սամվել Սահակյանը՝ ընթերեցելով բժշկական հանրության մի շարք ներկայացուցիչների բաց նամակը՝ ուղղված ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին։

Ինչպես հայտնեց բիշկ Սահակյանը՝ բժշկական հանրության թիվն օրեցոր ավելանում է, միևնույն ժամանակ՝  պրոֆեսոր Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է:

՛՛Հիվանդության դեմ պատերազմում մենք չենք ուզում պարտվել։ Պարոն Խաչատրյան, խնդրում, հորդորում, պահանջում ենք՝ արեք ամեն ինչ, որ պրոֆեսոր Չարչյանը լինի ազատության մեջ, որ հիվանդության դեմ պատերազմում հաղթողը լինենք մենք։ Մեծահոգությունը հզորացնում է մարդուն։ Եղեք հզոր, արեք ամեն ինչ, որ պրոֆեսոր Չարչյանը լինի մեր կողքին՝ ազատության մեջ, բուժի հիվանդին՛՛,-նշեց նա։

Սահակյանն ասաց նաև, որ բժիշկները հավատում են ժողովրդավարությանը, հավատում արդար արդարադատությանը, մարդասիրությանը, հավատում են, որ մեծահոգություն են ցույց տալու. ՛՛Պրոֆեսոր Չարչյանը չի խոչընդոտի գործի քննությանը, երաշխավորում ենք, չի խուսափի վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց, երաշխավորում ենք։ Մեզ զանգահարում և իրենց զորակցությունն են հայտնում արտերկրի անվանի բժիշկներ, պրոֆեսորներ: Պատասխանում ենք, որ մեր Հանրապետությունը ժողովրդավար է, մարդասիրական, փոքրոգությունը տեղ չունի մեր հայրենիքում։

Դիմում են նաև պրոֆեսորի բուժած հիվանդները, Արցախյան պատերազմներում վիրավորված և բուժված հերոսները՝ իրենց աջակցույունն են հայտնում, բժիշկները նույն խոստումներն են հայտնում։

«Պարոն Խաչատրյան, արեք այնպես, որ խաբված չլինենք մեր խոստումներում։ Արեք այնպես, որ Պրոֆեսորը լինի ազատության մեջ, օգնեք մեզ, որ մենք հիվանդության դեմ մեր պատերազմում հաղթող լինենք՛՛։

Նշենք, որ բ

Խնդրում, հորդորում, պահանջում ենք, արեք ամեն ինչ, որ պրոֆեսոր Չարչյանը լինի ազատության մեջ. բաց նամակ՝ ՀՔԾ պետին
 

ժիշկները բաց նամակը հրապարակելուց հետո հանձնեցին ՀՔԾ։

 

  • Կիսվել: