շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կհիմնանորոգվի Մ6-Սանահինի վանական համալիր ճանապարհը

Կհիմնանորոգվի Մ6-Սանահինի վանական համալիր ճանապարհը

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հետ քննարկել ենք Մ6 (Ալավերդու դատարանի առջևից) - Սանահինի վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգման հարցը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանը:

՛՛Փոխվարչապետը տեղեկացրել է, որ 8.6 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագիծը ներառված կլինի կառավարության 2022 թվականի ծրագրում։

Սա էլ ավելի կմեծացնի տուրիստների հոսքը դեպի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ հանդիսացող պատմամշակութային հուշարձան։ Այս խնդրի լուծումն առանցքային կարևորություն ունի Ալավերդի համայնքի, մասնավորապես` Սանահին-Սարահարթ թաղամասի, Սանահին գյուղի բնակիչների համար, քանի որ Սանահին-Սարահարթ թաղամասում բնակվում է համայնքի բնակչության շուրջ 40-45 տոկոսը։

Բացի այդ, ճանապարհը Ալավերդի համայնքի ստորին հատվածը Սարահարթին կապող միակ օղակն է, քանի որ ճոպանուղին արդեն մի քանի տարի չի գործում՛՛,-գրել է նա։

  • Կիսվել: