հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Ուկրաինայի դեմ պատերազմի հետևանքները ռուսների համար ցավոտ կլինեն. Զելենսկի

Ուկրաինայի դեմ պատերազմի հետևանքները ռուսների համար ցավոտ կլինեն. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հղել՝ ամփոփելով պատերազմի 23-րդ օրը։

Նա նշել է, որ Ռուսաստանը, հարձակվելով Ուկրաինայի վրա, քանդում է այն ամենը, ինչին հասել էր ռուս հասարակությունը նախորդ 25 տարիների ընթացքում։

Ըստ Զելենսկիի՝ ռուսները վերադառնում են 90-ականներ և զրկված են լինելու ազատությունից։ ՛՛Ուկրաինայի դեմ պատերազմի հետևանքները նրանց համար ցավոտ կլինեն՛՛,-ասել է Ուկրաինայի նախագահը:

  • Կիսվել: