ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Խարդախության մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Խարդախության մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Հունվարի 29-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել Նարեկ Մ.-ն, որը ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 29-ին, ժամը 17.00-ին, Մասիս քաղաքում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Օնիկ Կ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

 

  • Կիսվել: