կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ԿԳՄՍ նախարարին կից կձևավորվի աշակերտական խորհուրդ

ԿԳՄՍ նախարարին կից կձևավորվի աշակերտական խորհուրդ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կմշակի նախարարին կից աշակերտական խորհրդի ձևավորման կարգը: Այս մասին հայտնում են նախարարությունից:

Նախարարությունում աշակերտական խորհուրդ  ունենալու հարցը բարձրացրել էին  դպրոցականները  ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ժամանակ: 

Խորհրդի ստեղծման նպատակն է ապահովել հանրակրթության ոլորտում ընթացող բարեփոխումներում աշակերտների մասնակցային ներգրավումը և դպրոցականների հետ դեմ առ դեմ ձևաչափով դպրոցներում առկա խնդիրների պարբերաբար քննարկումները: 

  • Կիսվել: