ԿԳՄՍ նախարարի և բողոքի ակցիայի մասնակիցների հանդիպումն անիմաստ է. Հովհաննիսյան
Այսօր Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ ԿԳՄՍ նախարարի եւ պետական բուհերում հայագիտական առարկաների պարտադիր դասավանդման համար հանդես եկող երիտասարդների հանդիպումն անիմաստ է:
Ըստ նրա՝ բողոքի ակցիաների ընթացքում դաշնակցական երիտասարդները երկրում կրթական համակարգի բարեփոխումների հետ կապ ունեցող որեւէ հարց չեն բարձրացնում:
Հովհաննիսյանը նշեց. «Նրանք ասում են, որ կարող են հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ միայն նրա հրաժարականի հարցը քննարկելու համար: Նման հանդիպումն անիմաստ է: Եթե նրանք բարեփոխումների հետ կապված որեւէ հարց բարձրացնեն, ապա երկխոսության համար դռները բաց են»: