Կենտրոնում արդեն ավարտվել են 37 շենքերի 79 մուտքերի և շքամուտքերի ներքին հարդարման աշխատանքները
Կենտրոնում արդեն ավարտվել են 37 շենքերի 79 մուտքերի և շքամուտքերի ներքին հարդարման և վերանորոգման աշխատանքները:
Քաղաքապետարանից հայտնում են, որ աշխատանքներն իրականացվել են բոլոր հարկաբաժիններում:
Նորերով են փոխարինվել հին պատուհանները, ներկվել և բարեկարգվել են աստիճանավանդակները, բազրիքները, պատերն ու առաստաղները:
Բազմաբնակարան մի շարք շենքերում այս պահին ևս իրականացվում են մուտքերի վերանորգման աշխատանքներ:
Քաղաքային հարմարավետ պայամանների ստեղծմանն ու պահպանմանն ուղղված գործընթացը շարունակվում է: