ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կենտրոնի թաղապետը որոշել է ազատվել քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետից. Խաժակյան

Կենտրոնի թաղապետը որոշել է ազատվել քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետից. Խաժակյան

Դեռ շարունակում են քանդել կառավարման համակարգը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
 
՛՛Կենտրոնի թաղապետը, որպեսզի կարողանա շինարարական ապօրինությունները առանց գլխացավանքի իրականացնել, որոշել է ազատվել քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետից:
 
Այդ նպատակին հասնելու համար նախաձեռնել են ողջամտությունից դուրս մի փոփոխություն: Որոշել են քաղաքաշինության ու կոմունալ տնտեսության բաժինները միավորել! սրանք բոլորովին տարբեր գործառույթներ ունեցող և մասնագիտական ներուժ պահանջող բաժիններ են, որոնց միավորումը կլինի նույնը, ինչ կետրոնի թաղապետի պաշտոնը համատեղվի կադաստրի պետի գործառույթների հետ:
 
Հուսամ իշխող ուժը կենտրոնի թաղապետի ապօրինություններով չի առաջնորդվի՛՛,-նշել է նա:
 
 
 
 
 
 

 

  • Կիսվել: