շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կենտրոնի և Շենգավիթի թաղապետերը դաժան ծեծի են ենթարկել Ավագանու «Մայր Հայաստան» ֆրակցիայի անդամին

Կենտրոնի և Շենգավիթի թաղապետերը դաժան ծեծի են ենթարկել Ավագանու «Մայր Հայաստան» ֆրակցիայի անդամին

Այսօր Երևանի Ավագանու նիստը թեժ է անցել և աչքի է ընկել ոչ միայն «Հանրապետություն» ֆրակցիայի նախագահ Անի Խաչատրյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանի Արման Բաբաջանյանի լեզվակռվով, ինչպես նաև նույն Անի Խաչատրյանի և «Մայր Հայաստանի» ավագանու անդամ Սոնա Աղեկյանի քաշքշուկով և միմյանց վրա ջուր շփելով, այլև տղամարդկանց «ձեռնամարտով»։

Նիստից հետո Երևանի Կենտրոն և Շենգավիթ համայնքների թաղապետեր՝ Սամվել Ղուկասյանը և Ռազմիկ Մկրտչյանը հարձակվել են «Մայր Հայաստան» ֆրակցիայի ավագանու անդամներից մեկի վրա, նրան գետնին տապալել և շարունակել հարվածներ հասցնել նաև ոտքերով։ Կռիվը ծագել է նրանից, որ թաղապետերը ընդդիմադիր ավագանուն դիմել են «արայով», վերջինս էլ հայհոյել է նրանց։

Ըստ InfoPort.am-ի աղբյուրի՝ ծեծկռտուքը տևել է մոտ 15 րոպե, սակայն քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցները չեն շտապել միջամտել միջադեպին։ Կրքերը հանդարտվել են ՊՊԾ և Քննչական կոմիտեի աշխատակիցների շենք ժամանելուն պես միայն։ Վերջիններս ցուցմունք են վերցրել ներկաներից։

Ըստ InfoPort.am-ի տվյալների՝ «Մայր Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է բարձրացնել տվյալ թաղապետերի հրաժարականի հարցը։

  • Կիսվել: