Կենտրոն վարչական շրջանում ասֆալտապատված փողոցների գծանշումն արվել է թերմապլաստ տեսակի ներկանյութով
2024 թվականին Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցներ ենթարկվել են միջին նորոգման, ինչպես նաև բարձրացվել են դրանցում եղած դիտահորերը:
Ասֆալտապատված բոլոր փողոցներում գծանշումն արվել է թերմապլաստ տեսակի ներկանյութով: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: