չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի սեպտեմբերի 2-ից

Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի սեպտեմբերի 2-ից

Միասնական սոցիալական ծառայությունից հայտնում են, որ կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի սեպտեմբերի 2-ից:

՛՛Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակ, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, խնամքի նպաստ վճարելը վերսկսելու, ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմումներ ներկայացնելիս կենսաթոշակը վճարվելու է անկանխիկ եղանակով. բացառությամբ՝

• առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կենսաթոշակառուներին

• 75 տարին լրացած կենսաթոշակառուներին

• լիազորագրով վճարվող դեպքերին

• 14 տարին լրացած անչափահասին վճարվող կենսաթոշակների (նպաստների) դեպքերի՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: