հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Կայանման կանոնները խախտելու տուգանքը կնվազեցվի»․ ՆԳՆ-ն մեղմացնում է տուգանքի նորմերը

«Կայանման կանոնները խախտելու տուգանքը կնվազեցվի»․ ՆԳՆ-ն մեղմացնում է տուգանքի նորմերը

Ներքին գործերի նախարարությունը խրախուսական նորմեր է ներդնում վարորդների համար։ Հրավիրված մամուլի ասուլիսին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանն ասաց, որ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փետրվարի 28-ին արված փոփոխություններով մի շարք մեղմացնող նորմեր են ներդրվել։

«Նախատեսվում է խրախուսական դրույթներ այն անձանց համար, ովքեր ունեն տույժեր եւ ցանկություն ունեն ժամանակից շուտ իրազեկվելու, էլեկտրոնային եղանակով իրազեկվելու եւ դրանից հետո կատարելու իրենց վարչական ակտը։ Երկրորդը վերաբերում է ժամկետից շուտ տուգանք վճարողների համար խրախուսական նորմ նախատեսելուն։ Երրորդը՝ մինչեւ ապրիլի 5-ը, այսինքն՝ մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը կատարված վարչական իրավախախտումների տուգանքները օրենքի ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կամ օրենքի ուժի մեջ մտնելը դրանց 50 տոկոսը վճարելու դեպքում, իսկ ԴԱՀԿ վարույթում գտնվելու դեպքում նաեւ կատարողական ծախսերը եւ դրանց վերաբերող դրույթներն են»,- նշեց նա։

 

Արման Չիլինգարյանը նշեց, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածն է մեղմացվել, որն առնչվում է կանգառի եւ կայանման կանոնները խախտելուն․

«Կանգառի եւ կայանման կանոնները խախտելու համար տուգանային միավորով պատասխանատվության միջոցը՝ 0,5 միավոր տուգանային միավորի փոխարեն նախատեսվելու է 0,25 տուգանային միավոր»։

  • Կիսվել: