երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կաթոլիկ եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը

Կաթոլիկ եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը

Այսօր աշխարհի բոլոր կաթոլիկները նշում են Սուրբ Ծնունդը։ Այն քրիստոնեական ամենակարևոր տոներից մեկն է գրեթե 100 երկրում։ Բուն Սուրբ Ծնունդի օրը՝ դեկտեմբերի 25-ին, Ֆրանցիսկոսը հանդես կգա Urbi et Orbi («Հռոմին եւ աշխարհին») ավանդական ուղերձով։

Իսկ երեկ երեկոյան Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ավանդական Սուրբծննդյան գիշերային պատարագին Հռոմի Պապն իր ելույթում ասել է, որ Աստված սիրում է բոլորին, նույնիսկ մարդկանցից վատթարագույններին։

Կաթոլիկների համար Սուրբ ծնունդը ընտանեկան տոն է, որն ունի զուտ կրոնական նշանակություն: Որպես կանոն, Սուրբ ծննդյան նախաշեմին ընտանիքի բոլոր անդամները գնում են կաթոլիկ եկեղեցի, ապա` հավաքվում տոնական սեղանի շուրջ:

Սուրբ Ծննդյան տոնակատարությունը կաթոլիկների մոտ տևում է ութ օր` դեկտեմբերի 25-ից հունվարի 1, որը ձևավորել է Ծննդյան Օկտավան:

 

  • Կիսվել: