երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
 Կաճաճկուտ գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Հունվարի 11-ին, ժամը 07:53-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 25 հրշեջ-փրկարար և 3 օժանդակ տեխնիկա:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի 15 աշխատակից և գյուղի 22 բնակիչ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:20-ին, մարվել՝ 17:30-ին:

Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ:

  • Կիսվել: