հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Կասկածելի փոստային առաքանիները կթիրախավորվեն ավտոմատ կերպով. ՊԵԿ-ում ներդրվում է նոր համակարգ

Կասկածելի փոստային առաքանիները կթիրախավորվեն ավտոմատ կերպով. ՊԵԿ-ում ներդրվում է նոր համակարգ

 2021 թվականին ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը բարեփոխումներ է իրականացնելու մի շարք ուղղություններով: Այսօր ասուլիսում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, մաքսային ծառայության գնդապետ Վարդան Վարդանյանը նշեց, որ նախատեսվում է Համաշխարհային մաքսային կազմակերպության nCEN համակարգի ներդրում, որի համար արդեն իսկ ստորագրվել է (2020 թ.) փոխըմբռնման հուշագիր Համաշխարային մաքսային կազմակերպության և ՀՀ ՊԵԿ-ի միջև:

Վարդան Վարդանյանի խոսքով, այս նոր համակարգով կընդլյանվեն վերլուծական հնարավորությունները: Նշված համակարգը հնարավորություն կտա մուտքագրել և պահպանել  տեղեկատվություն հայտնաբերված իրավախախտումների, կասկածելի  անձանց, տրանսպորտային միջոցների, կազմակերպությունների վերաբերյալ՝ ընձեռելով վերլուծական լայն հնարավորություններ:

«Դրանից բացի, նախատեսվում է սահմանային բոլոր անցակետերում տեղակայված ռենտգենյան սարքավորումների միջոցով իրականացվող մաքսային տեսազննման արդյունքների երկարատև պահպանման և հեռահար դիտման համակարգի ներդրում: Դրա միջոցով ռենտգենյան սարքավորումների ֆիքսած պատկերներն առցանց ռեժիմով կդիտարկվեն ու վերլուծության կենթարկվեն Երևանից՝ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության մասնագետների կողմից»,-ասաց Վարդան Վարդանյանը:

Ընթացիկ տարվում փոստային առաքանիների հաշվառման համակարգում կներդրվի նաև մաքսային ռիսկերի կառավարման ավտոմատ համակարգ, որի միջոցով նախապես մուտքագրված պարամետրերի հիման վրա ավտոմատ կերպով կթիրախավորվեն կասկածելի փոստային առաքանիներ:

  • Կիսվել: