երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Իրանն արտաքին քաղաքականության մեջ կարևորում է հարևանների հետ փոխգործակցությունը. ԻԻՀ ԱԳՆ պաշտոնակատար

Իրանն արտաքին քաղաքականության մեջ կարևորում է հարևանների հետ փոխգործակցությունը. ԻԻՀ ԱԳՆ պաշտոնակատար

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին այսօր (չորեքշաբթի) կառավարության  նիստի շրջանակներում  լրագրողների հետ զրույցում հայտարարել է,- «Հանգուցյալ նախագահ՝  նահատակ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ամենայն լրջությամբ ընդգծում էր արտաքին քաղաքականության ակտիվության անհրաժեշտությունը, առանցքում պահելով  հարևանության քաղաքականությունը  և հարևանների հետ փոխգործակցությունը», գրում է parstoday.ir-ը:

Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը նաև միջուկային գործունեության կարգավիճակի մասին ասել է.- «Միջուկային գործունեությունը շարունակվում է համակարգի միջոցառումների շրջանակներում՝ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հսկողության ներքո»։

Անդրադառնալով ԲՐԻԿՍ-ին և Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի անդամակցությանը, Բաղերի Քանին նաև  ասել է,-«Իրանի նկատմամբ երկրների մոտեցումը վկայում է միջազգային ասպարեզում Իրանի արտաքին քաղաքականության  դիրքի կարևորության մասին»։

  • Կիսվել: