երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Կասեցվել է Սևանի թերակղզում գործող հյուրանոցային համալիրի ապօրինի ջրօգտագործումը

Կասեցվել է Սևանի թերակղզում գործող հյուրանոցային համալիրի ապօրինի ջրօգտագործումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գործող «Արսեն 96» ՍՊԸ-ին պատկանող «Կամբուզ» հյուրանոցային համալիրում 2020 և 2021թթ. իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել էր ապօրինի ջրօգտագործում և կիրառվել վարչական պատասխանատվություն։

2022թ. իրականացրած վերստուգման արդյունքում պարզվել է, որ տնտեսավարողը չի կատարել խախտումը վերացնելու հանձնարարականը՝ ս.թ. հունիսի 20-ին Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի կողմից կայացվել է «Կամբուզ» հյուրանոցային համալիրի ապօրինի ջրօգտագործումը կասեցնելու մասին որոշում:

  • Կիսվել: