շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Արամ Ա-ն տեսազանգ է ունեցել Դպրեվանքի հոգեւորականի հետ

Արամ Ա-ն տեսազանգ է ունեցել Դպրեվանքի հոգեւորականի հետ

Դպրեվանքը այս օրերին փակված է: Այս մասին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին տեսազանգի միջոցով հայտնեց Դպրեվանքի տեսուչ հոգեւորականը:

«Ուսուցիչների հետ խորհրդակցեցինք եւ ուսուցիչները տներից հանձնարարություններ կտան, աշակերտներին մենք կփոխանցենք, նրանք էլ ավարտելուց հետո մեզ կտրամադրեն: Կփորձենք այս վիճակից նվազագույն վնասներ կրել եւ ուսումնական տարուց հետ չընկնել»,- ասաց նա:

Արամ Ա-ն կաթողիկոսը հետաքրքրվեց, թե արդյոք պարենի առումով խնդիրներ ունեն, ինչին հոգեւորականը պատասխանեց, որ առայժմ ոչ մի խնդիր չունեն, աշակերտները նորմալ սնվում են:

Կաթողիկոսը, ով նաեւ անձամբ է դասավանդում Դպրեվանքում, նշեց, որ կարոտել է իր այցելությունները եւ դասերը:

«Կարոտել եմ ձեր այցելություններին եւ խրատներին»,- ի պատասխան Կաթողիկոսի խոսքին ասաց Դպրեվանքի հոգեւորականը:

  • Կիսվել: