Կարո Փայլանը շնորհավոր է Նիկոլ Փաշինյանին
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին:
«Կը շնորհաւորեմ Նիկոլ Փաշինեանն ու իր կուսակցութիւնը, որ Հայաստանի խորհրդարանական ընտրութիւններու աւարտին ձեռք բերին մեծամասնութիւն եւ կառավարութիւն կազմելու իրաւունք»:
Հունիսի 20-ին Հայաստանում կայացել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նիկոլ Փաշինյանը գլխավորած ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները: