ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կարգավորումը թույլ կտա սպառողին տեղեկանալ, թե ինչ տեսակի գազ է օգտագործում

Կարգավորումը թույլ կտա սպառողին տեղեկանալ, թե ինչ տեսակի գազ է օգտագործում

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է առևտրի ծառայությունների մասին օրինագծում փոփոխությունները։ Նախատեսվում է կատարել երկու հիմնական փոփոխություն, որոնք կապված են մեր օրենսդրությունը ԵԱՏՄ տեխնիկական կարգավորումներին համապատասխանեցնելու հետ։ Կարգավորումը թույլ կտա սպառողին տեղեկանալ, թե ինչ տեսակի գազ է օգտագործում։

Մինչև այժմ գրեթե բոլոր գազալցակայաններում այդ մասին տեղեկություն տեղադրված չէ։ Տեսանելի վայրում տեղեկությունը չտեղադրելու դեպքում նախատեսվում է տուգանք նվազագույն աշխատավարձի 50-100-ապատիկի չափով։

Վարոս Սիմոնյան (էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Գազալցակայաններում երբ վաճառվում է հեղուկացված գազը, սպառողները տեղեկատվություն չունեն, թե այդ հեղուկացված գազը կենցաղայի՞ն նշանակության է, թե՞ մեքենայի վերալիցքավորման համար։ Ըստ տեխնիկական կանոնակարգի, օրինակ՝ բենզալցակայաններում, որտեղ վաճառվում է բենզինը, տեսանելի հատվածում երևում է, թե ինչ տեսակի է բենզինը։ Կարգավորումը թույլ կտա նաև գազալցակայաններում տեսանելի հատվածում ունենալ այդ մասին տեղեկություն, որում կգրվի, թե ի՛նչ տեսակի գազ է՝ կենցաղայի՞ն նշանակության, թե՞ շարժիչի համար։

  • Կիսվել: