երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
 Կառավարությունը վավերացրեց ՀՀ-ի և Թունիսի միջև դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար վիզայի պահանջի վերացման մասին համաձայնագիրը

Կառավարությունը վավերացրեց ՀՀ-ի և Թունիսի միջև դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար վիզայի պահանջի վերացման մասին համաձայնագիրը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում վերացրեց Հայաստանի եւ Թունիսի կառավարությունների միջեւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար վիզայի պահանջը:

Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2023 թվականի դեկտեմբերի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Թունիսի Հանրապետության Կառավարության միջև դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագիրը:

 

Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2023 թվականի դեկտեմբերի 5-ին ստորագրված հիշյալ  համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

  • Կիսվել: