երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Կառավարությունը վաճառքի է հանել «Արաբկիր» ԲԿ-ի պետական բաժնեմասը. այն կգնեն Բաբլոյանները

Կառավարությունը վաճառքի է հանել «Արաբկիր» ԲԿ-ի պետական բաժնեմասը. այն կգնեն Բաբլոյանները

Կառավարությունը մտադիր է «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ում իր ունեցած բաժնեմասը վաճառել, գրում է factor.am-ը:

Կառավարությունը ցանկանում է 5.6 % պետական բաժնեմասը ուղղակի վաճառքի ձևով՝ 574 մլն 356 հազար դրամ արժեքով, առաջարկել ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին: Նշենք, որ «Արաբկիր» ԲԿ-ի սեփականատերը ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն է:

Կառավարության որոշման նախագծից տեղեկանում ենք, որ «Արաբկիր» ԲԿ-ի ոչ պետական բաժնեմասի սեփականատերերը պետության բաժնեմասը պատրաստ են ձեռք բերել 283 մլն 769 հազ. դրամ արժեքով:

Գումարի 50 տոկոսը կվճարվի բաժնեմասը ձեռք բերելու պահին, իսկ մնացած մասը՝ 3 տարիների ընթացքում։ Ստացվում է, որ «Արաբկիր» ԲԿ-ի պետական բաժնեմասը վաճառվելու է իրական արժեքի կես գնով: Կառավարության որոշման նախագծում նշվում է, որ եթե պետական բաժնեմասը մյուս սեփականատերերը չցանկանան գնել, ապա այն աճուրդի կհանվի նույն արժեքով:

  • Կիսվել: