ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կանանց ակցիայի ժամանակ ոստիկանների գործողության վերաբերյալ ծառայողական քննություն է սկսվել

Կանանց ակցիայի ժամանակ ոստիկանների գործողության վերաբերյալ ծառայողական քննություն է սկսվել

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ապրիլի 7-ին կառավարության շենքի դիմաց կանանց կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանական գործողությունների վերաբերյալ դիմել էր ոստիկանություն։

Պատգամավորը տեղեկացնում է, որ ի պատասխան դիմումի՝ հայտնել են, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն։

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին «ՎԵՏՕ» շարժման կանայք կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացրել, որի ժամանակ ոստիկանությունն ուժ կիրառելով, նրանց բերման էր ենթարկել:

  • Կիսվել: