երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Կան բազմաթիվ հղիություններ ու ծննդաբերություններ՝ պատվաստվելուց հետո. Օկոև

Կան բազմաթիվ հղիություններ ու ծննդաբերություններ՝ պատվաստվելուց հետո. Օկոև

Այսօր ասուլիսի ժամանակ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոևն անդրադարձավ պատվաստանյութերի հետ կապված ամենաշատ տրվող հարց-մտահոգությանը՝ վերարտադրողական օրգանների վրա դրա հնարավոր ազդեցության մասին։

Այս առնչությամբ բժիշկն ասաց. ՛՛Արդեն մեկ տարուց ավել այդ հիվանդությունը կա, բավականին երկար ժամանակ կա պատվաստանյութը, և բավականին քանակով կան ծննդաբերություններ, հղիություններ՝ պատվաստանյութը օգտագործելուց հետո: Ունեցել ենք շատ դեպքեր, որ պատվաստված կանայք հղիացել են՛՛:

Հարցին, թե կրծքով կերակրող մայրերը և՞ս կարող են պատվաստվել, մասնագետը նշեց, որ որևէ հակացուցում չկա նման դեպքերի համար:

  • Կիսվել: