ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կամո Ցուցուլյանի մարզային փրկարարական վարչություններ այցելությունները շարունակվում են

Կամո Ցուցուլյանի մարզային փրկարարական վարչություններ այցելությունները շարունակվում են

Մայիսի 23-ին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն աշխատանքային այցով եղավ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունում, ինչպես նաև ենթակա ստորաբաժանումներում։

ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանի ուղեկցությամբ, աշխատանքային շրջայց կատարեց հրշեջ-փրկարարական ջոկատներում, հանդիպեց անձնակազմին։

ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Հ․ Սարգսյանը ներկայացրեց մարզային փրկարարական վարչության և ջոկատների շենքային պայմանները, հիմնական, հատուկ և օժանդակ տեխնիկայի հագեցվածությունը, ընթացիկ աշխատանքները, ծառայության կազմակերպման և իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները։

Քննարկվեցին առաջնահերթություն ունեցող մի շարք հարցեր, որոնց ուղղությամբ տրվեցին համապատասխան հանձնարարականներ․ մասնավորապես՝ անձնակազմի համալրվածության, որակյալ և հարմարավետ հանդերձանքով ապահովման, տեխնիկական վերազինման, աշխատանքային պայմանների բարելավվման, անձնակազմի պատրաստակամության բարձրացման վերաբերյալ։
Ընդգծելով մասնագիտական վերապատարաստումների կարևորությունը և ունակությունների բարձրացման անհրաժեշտությունը՝ Տնօրենը ենթակա անձնակազմին հորդորեց ակտիվորեն մասնակցել կամավոր ատեստավորմանը, որը հնարավորություն կտա հնարավորինս բարձրացնել վերջիններիս աշխատավարձերը։

Այցի ավարտին ՓԾ տնօերնը ծառայողներին կոչ արեց բարձր պատասխանատվությամբ և զգոնությամբ շարունակել ծառայողական պարտականությունների կատարումը, իսկ ղեկավարներին հանձնարարեց հետևողական լինել ծառայության կազմակերպման և կրման նորմերին՝ բացառելով թերություննրը և բացթողումները։

Առաջիկայում նախատեսվում են նաև ՓԾ տնօրենի այցելություններ նաև այլ մարզեր։

  • Կիսվել: